Այսօր: Երեքշաբթի, 28 Հունիսի 2022թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 108-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Օձուն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Օձուն համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2022 թվականի N 108-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի  «Վտանգավորտարածքիցբնակչությանտարահանմանկարգըհաստատելումասին» N 1180-Նորոշման և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2022 թվականի մարտի 18-ի «Լոռու մարզում բնակչության տարհանման հանձնաժողով ստեղծելու  մասին» թիվ 137-Ա որոշման`

Արտակարգիրավիճակներիևռազմականդրությանժամանակնախապեսբնակչության, նյութականևմշակութայինարժեքներիտարահանմանպլանավորման, նախապատրաստմանևանցկացմանապահովմաննպատակով`

1.ՍտեղծելԼոռումարզի Օձուն համայնքի բնակչությանտարահանմանհանձնաժողով` համաձայնհավելված   1-ի:

2.ՀաստատելԼոռումարզիՕձունհամայնքի  տարահանմանհանձնաժողովիկանոնադրությունը՝համաձայնհավելված 2-ի:

3.Լոռումարզի Օձուն համայնքի տարահանմանհանձնաժողովիկազմումստեղծելաշխատանքայինխմբեր` համաձայնհավելված 3-ի:

4.Հանձնաժողովին`

համագործակցելով Լոռու մարզային փրկարարական վարչության հետ մեկամսյա ժամկետում կազմել Լոռու մարզի Օձուն համայնքում  բնակչության տարահանման պլան և ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետի հաստատմանը:

5. Համայնքի  վարչականտարածքներումստեղծել`

1) Տարահանման (ընդունման) հավաքակայաններ.

2) Ժամանակավորտեղակայմանկետեր.

3) Երկարատևբնակությանկետեր.

 համաձայնհավելված 4-ի:

6.1) Հանձնարարելհամայնքիտարածքումգործողկազմակերպություններիղեկավարներին` ստեղծելօբյեկտայինտարահանմանհանձնաժողովներ.

  2) Որոշելտարահանմանհավաքակայաններիկառուցվածքըևկազմը, մշակելտարահանմանհավաքակայանների` ՏՀԿ (ընդունմանհավաքակայանների` ԸՀԿ) կառուցվածքայինմարմիններիգործառնականպարտականություններըևեռամսյաժամկետումներկայացնել ՀՀ Լոռու մարզպետի հաստատմանը:

7. ՍույնորոշմանկատարմանկազմակերպումնուպատասխանատվությունըդնելՕձունհամայնքիղեկավարի  տեղակալ, տարահանմանհանձնաժողովինախագահ  ԱրմինեՄիքայելյանի  վրա:

8. Սույնորոշումնուժիմեջէմտնում  ընդունմանըհաջորդողօրվանից:

Հավելված 1.

Օձունհամայնքիղեկավարի

2022թ. մայիսի 23-ի

N 108 -Ա որոշման

Կ Ա Զ Մ

 

ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ  ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ԱՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ - հանձնաժողովի նախագահ, Օձուն համայնքի ղեկավարի տեղակալ,

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ - հանձնաժողովի նախագահի տեղակալ,Օձունի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,

 

ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ-հանձնաժողովի քարտուղար, Օձունի համայնքապետարանի գլխավոր մասնագետ,

 

         Հանձնաժողովի անդամներ.

      Նաիրա Տիտանյան  - Օձունի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-հաշվապահ,

 

            Վարդան Մանթաշյան – Օձունի համայնքապետարանի առաջատար մասնագետ,

 

       Անահիտ Տիտանյան - Օձունի համայնքապետարանի գլխավոր մասնագետ- աուդիտոր

 

                     Ժորա Զարգարյան – Օձունի համայնքի ղեկավարի խորհրդական,

 

 

 

 

 

 

 

Օձունի համայնքապետարանի

 աշխատակազմի քարտուղար՝                                 Հ.Գալստյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2.

Օձուն համայնքի ղեկավարի

2022թ. մայիսիի 23-ի

N 108 -Ա որոշման

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի բնակչության տարահանման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) մասին կանոնադրությունը սահմանում է համայնքի տարահանման հանձաժողովի ստեղծման կարգը, կազմը և հիմնական խնդիրները խաղաղ պայմաններում, ԱԻ ծագման դեպքում և ռազմական դրության ժամանակ:

2.Հանձնաժողովը ստեղծվում է Օձուն համայնքի  ղեկավարի որոշմամբ, որպես մշտական գործող տարահանման մարմին` բնակչության, նյութական և մշակութային արժեքների անվտանգ տարածքներ տարահանման միջոցառումների նախօրոք պլանավորման, տարահանման մարմինների ստեղծման ու նախապատրաստման և տարահանման միջոցառումների անցկացման ու բազմակողմանի ապահովման նպատակով:

3.Հանձնաժողովի գործունեության ընդհանուր ղեկավարումը իրականացնում է համայնքի ղեկավարը: Հանձնաժողովի անմիջական ղեկավարումը դրվում է համայնքի ղեկավարի  տեղակալի` տարահանման հանձնաժողովի նախագահի վրա:

4. Հանձնաժողովն աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հետ համագործակցությամբ, որն իրականացնում է նրա գործունեության կազմակերպա-մեթոդական ապահովումը:

5. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է  «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և սույն Կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Խաղաղ ժամանակ`

1) Հայաստանի Հանրապետության ԱԻՆ ՓԾ ԼՄՓՎ-ի հետ համատեղ ռազմական դրության ժամանակ և ԱԻ ծագման ու սպառնալիքի դեպքում բնակչության տարահանման պլանի մշակում և տարին մեկ անգամ ճշգրտում,

2) համայնքի տարահանման մարմինների ստեղծման, համալրման և նախապատրաստման վերահսկողություն,

3) անվտանգ գոտում տարահանվող բնակչության, նյութական և մշակութային արժեքների տեղաբաշխման վայրերի ընտրում,

4) համայնքի տարահանման պլանների, ինչպես նաև տարահանվող բնակչության անվտանգ գոտում ընդունման և տեղաբաշխման, առաջնահերթ կենսաապահովման պլանների մշակման ընթացքի վերահսկողություն,

5) մասնակցությունտարահանման մարմինների տարահանման միջոցառումների անցկացման պատրաստականության ստուգմանը: Նիստերի պարբերաբար անցկացում  ստուգման արդյունքների վերլուծման համար,

6) զինվորական հրամանատարության հետ փոխհամագործակցության կազմակերպումը` տարահանման միջոցառումների պլանավորման, ապահովման և անցկացման հարցերով,

7) մասնակցություն քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության  պաշտպանության հարցերով ուսումնավարժություններին` մշակված տարահանման փաստաթղթերի իրականության ստուգման և տարահանման միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերով գործնական հմտությունների ձեռքբերման նպատակով,

8) բնակչության, նյութական և մշակութային արժեքների անվտանգ գոտում ընդունման և տեղաբաշխման նախապատրաստման վերահսկողություն, տարահանման փաստաթղթերի մշակում և հաշվառում:

7. ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրելու դեպքում`

1) կառավարման, կապի և ազդարարման համակարգերի պատրաստականության բերման, ինչպես նաև տարահանման մարմինների ծավալման վերահսկողություն,

2) տարահանվող բնակչության թվաքանակի և կարգի ճշգրտում, տարահանման պլանների, տարահանման բոլոր տեսակների ապահովման իրականացման և կարգի ճշգրտում,

3) բժշկական հաստատությունների, նյութական և մշակութային արժեքների անվտանգ գոտի դուրս բերման նախապատրաստման վերահսկողություն,

4) վտանգավոր գոտուց, ինչպես նաև տարահանման միջանկյալ կետերից բնակչության դուրս բերման և անվտանգ վայրերում տեղաբաշխման համար հատկացված տրանսպորտային միջոցների նախապատրաստման վերահսկողություն,

5) առկա պաշտպանական կառույցների պատրաստականության բերման վերահսկողություն,

6) տարահանման հանձնաժողովի հետ անվտանգ գոտում ընդունման, տեղաբաշխման և բնակչության առաջնահերթ կենսաապահովման պլանների ճշգրտում:

8. Տարահանման անցկացման կարգադրություն ստանալիս`

1) տարահանման մարմինների կողմից ժամանակին ազդարարման, հավաքի և տարահանված բնակչությանը անվտանգ վայրեր տեղափոխելու աշխատանքների վերահսկողություն,

2) տարահանման միջոցառումների բազմակողմանի ապահովման, ընդունման, բաշխման և անվտանգ գոտում տարահանված բնակչության առաջնահերթ կենսաապահովման աշխատանքների կազմակերպում և վերահսկողություն,

3) հարևան համայնքների հետ փոխգործողությունների կազմակերպում` նրանց տարածքներում տարահանված բնակչության ընդունման և բաշխման հարցերով,

4) տարահանման միջոցառումների անցկացման և ապահովման համար տարահանման մարմիններին անհրաժեշտ օգնության ցուցաբերում,

5) տարահանման պլանի կատարման, տարահանման պլանի ճշգրտման ուղղությամբ առաջարկությունների մշակման վերահսկողություն,

6) բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման մասին տվյալների հավաք և ամփոփում, դրա մասին զեկուցում վերադասին:

9. Խաղաղ ժամանակ բնական և տեխնածին բնույթի ԱԻ ծագման սպառնալիքի դեպքում`

1) տարահանվող բնակչության ընդունման և տեղաբաշխման պլանավորում,

2) կապի և ազդարարման համակարգերի պատրաստության ստուգում,

3) տարահանման ենթակա բնակչության թվաքանակի ճշտում,

4) տարահանման մարմինների ծավալման պատրաստության բերում,

5) տարահանման միջոցառումների ապահովման համար տրանսպորտի պատրաստության վերահսկողություն,

6) առկա պաշտպանական կառույցների պատրաստության վերահսկողություն,

7) անվտանգ վայրերում, ժամանակավոր տեղակայման կետերում տեղաբաշխման վայրերի պատրաստության հսկողություն:

10. Տարահանման անցկացման կարգադրություն ստանալիս`

1) տարահանման միջոցառումների անցկացման ընթացքում կառավարման և կապի կազմակերպում,

2) տրանսպորտային ապահովման կազմակերպում,

3) չափաբաժնական (дозиметрический) հսկողության, բնակչության սանիտարական մշակման, տեխնիկայի և հագուստի հատուկ մշակման (անհրաժեշտության դեպքում) կազմակերպում,

4) տարահանվող բնակչության ընդունման, հաշվառման և տեղաբաշխման վայրեր տեղափոխման կազմակերպում,

5) բնակչության առաջնահերթ կենսաապահովման կազմակերպում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովն իրավունք ունի`

1) Իր իրավասությունների շրջանակներում ընդունելու որոշումներ, որոնք ենթակա են  պարտադիր կատարման կազմակերպությունների, հաստատությունների և ձեռնարկությունների համար` կապված տարահանման միջոցառումների անցկացման պլանավորման և բազմակողմանի նախապատրաստման հետ:

2) Հարցում անել պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, հաստատություններից անհրաժեշտ տվյալների մասին` բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման հարցերի ուսումնասիրման և որոշումների ընդունման համար:

3) Տարահանման միջոցառումների ապահովման հարցերով ունկնդրել պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների պաշտոնատար անձանց, սահմանված կարգով անցկացնել խորհրդակցություն տարահանման մարմինների ներկայացուցիչների հետ:

4) Տարահանման մարմինների գործունեության վրա սահմանել հսկողություն տարահանման միջոցառումների անցկացման պլանավորման և բազմակողմանի նախապատրաստման կազմակերպման հարցերով` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների ներգրավմամբ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

12. Հանձնաժողովի կազմակերպական կառուցվածքում ընդգրկվում են`

1) տարահանման հանձնաժողովի ղեկավարությունը,

2) վտանգավոր տարածքից բնակչության դուրս բերման հաշվառման խումբը,

3) անվտանգ տարածքում բնակչության տեղաբաշխման հաշվառման խումբը,

4) տրանսպորտային ապահովման խումբը,

5) հիվանդանոցի անձնակազմի և հիվանդների անվտանգ դուրս բերման հաշվառման  խումբը,

6) սննդամթերքի և նյութական արժեքների պաշարների հաշվառման խումբը:

13. Հանձնաժողովի կազմում նշանակվում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, տարահանման միջոցառումների ապահովմանը մասնակցող կապ ապահովող կազմակերպության, տնտեսության օբյեկտների պաշտոնատար անձինք` բացառությամբ զորահավաքային կարգադրագիր ունեցող անձանց:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ

 

14. Հանձնաժողովի նախագահը կրում է անձնական պատասխանատվություն խաղաղ ժամանակ, արտակարգ իրավիճակների ծագման դեպքում և ռազմական դրության ժամանակ տարահանման հանձնաժողովի վրա դրված խնդիրների կատարման համար:

15. Հանձնաժողովի աշխատանքնիրականացվում է տարեկան աշխատանքային պլանով: Հանձնաժողովի աշխատանքային պլանը մշակվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից` համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության (այսուհետ` ՄՓՎ) հետ, և հաստատվում է Հանձնաժողովի նախագահի կողմից:

16.Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են Հանձնաժողովի արձանագրություններով և ստորագրվում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

17. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ` Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: Հանձնաժողովի նիստերը և արձանագրությունների նախագծերը պատրաստում է Հանձնաժողովի աշխատանքային խումբը:

18. Հանձնաժողովի առանձին պլանային և արտապլանային նիստերը կարող է անցկացնել Հանձնաժողովի նախագահի տեղակալը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

19. Հանձնաժողովի անդամներիաշխատատեղեր (հավաքի հաստատված վայրեր) ժամանելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

1) աշխատանքային ժամին` 30 րոպե,

2) ոչ աշխատանքային ժամին` 1ժամ 30րոպե (ձմեռային ժամանակ` 2 ժամ):

 

 

 

 

ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ

 ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝                                 Հ.ԳԱԼՍՏՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Հավելված 3.

Օձուն համայնքի ղեկավարի

2022թ. մայիսի 23-ի

N 108-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ Ե Ր

ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ  ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

 

                1.Վտանգավոր տարածքից բնակչության դուրս բերման հաշվառման խումբ.  

 

Բագրատ Ղալայան- խմբի ղեկավար, Ծաթեր բնակավայրի վարչական ղեկավար,

 

Խմբի անդամներ.

Արշակ Շահվերդյան - Այգեհատ բնակավայրի վարչական ղեկավար,

Արսեն Ղարիբյան    - Օձուն համայնքի ավագանու անդամ,

Աբել Տիտանյան      - Օձուն համայնքի ավագանու անդամ,

Վարդան Մանթաշյան – համայնքապետարանի առաջատար մասնագետ 

 

                2. Անվտանգ գոտում բնակչության տեղաբաշխման հաշվառման խումբ.

                                               

Վաչագան Հովհաննիսյան - խմբի ղեկավար, Կարմր Աղեկ բնակավայրի վարչական ղեկավար,

 

Խմբի անդամներ.

Մանե Մայիլյան      - «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,  

      Գագիկ Թորոսյան – Օձուն համայնքի ավագանու անդամ,

       Հայկասար Մայիլյան - Հագվի բնակավայրի վարչական ղեկավար,

Գոհար Մարյանյան- «Օձունի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

                 

                3. Հիվանդանոցի անձնակազմի և հիվանդների անվտանգ դուրս բերման հաշվառման խումբ.

 

Անահիտ Նալբանդյան - խմբի ղեկավար, «Oձունի բժշկական ամբուլատորիա» համայնքայինոչ առևտրային կազմակերպության տնօրեն,

 

      Խմբի անդամներ.

Նաիրա Դավիթավյան – «Արևածագի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,

 

   Արմինե Դավիթավյան - բուժքույր,      

    Ռուզաննա Դավթյան –բուժքույր,

 

                 

                 4.Տրանսպորտային ապահովման խումբ.

 

Արթուր Հոհաննիսյան - խմբի ղեկл »ավար, Արևածագ բնակավայրի վարչական ղեկավար,

 

Խմբի անդամներ.

Կարեն Փերիխանյան- վարորդ,

 Հրաչյա Ղարիբյան -«Օձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում»համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխտակից, վարորդ

 

                5. Սննդամթերքի և նյութական արժեքների պաշարների հաշվառման խումբ.

 

Նունե Տիտանյան    - խմբի ղեկավար, համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ,  

 

          Խմբի անդամներ.

 

Մայրանուշ Խեչիկյան – համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասանգետ,

 

           Ալլա Թարմինյան- համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ,

 

      Արմենուհի Հակոբյան-  «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնտեսվար,  

 

 

 

 

ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ

 ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝                                 Հ.ԳԱԼՍՏՅԱՆ

Հավելված 4

Օձուն համայնքի ղեկավարի

2022 մայիսի 23-ի  N 108–Ա որոշման

 

 

 

 

 

 

ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ  ՀԱՎԱՔԱԿԵՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՏԵՐ

 

1.Տարահանման հավաքակետ -«Օձունի մշակույթի տուն» համայնքային ոչ առւտրային կազմակերպություն,/ հասցե՝ գ.Օձուն, փողոց 3,թիվ 2/,

 

    2.Ժամանակավոր տեղակայման կետեր- «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հասատություն» համայնքային ոչ առևտրական կազմակերպություն, / հասցե՝ փողոց 8, թիվ 7/,

 

3.Երկարատև բնակության  կետեր - Օձունի թիվ 1 դպրոց,/ հասցե՝ գ.Օձուն, փողոց 5, փակուղի 4,թիվ 10,

 

                                                                   Օձունի թիվ 2  դպրոց,/ հասցե՝ գ.Օձուն, փողոց 3,թիվ 29,

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ

 

 ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝                                 Հ.ԳԱԼՍՏՅԱՆ

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(53.48 Կբ) ՈՐՈՇՈՒՄ 108-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ
077749998
odzun.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner