Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 2041-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, 77-րդ և 80-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 46-րդ հոդվածի, 481-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի, 57-րդ, 60-րդ, 61-րդ հոդվածի առաջին կետի, 74-րդ, 76-րդ, 77-րդ և 78-րդ, հոդվածների` հիմք ընդունելով Օձուն համայնքի ղեկավարի առաջարկությունը.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով սահմանված նպատակներին,հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերին համապատան, համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0442-0051 ծածկագրով (սեփականության վկայական N 07072021-06-0039, գաղտնաբառ՝ 3AAIMDYKB6NW), գյուղ Օձուն, փողոց 5 թիվ 3 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 0,984057 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ հողամաս) օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու համար՝ ընդհանուր օգտագործման նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրել ժամանակավոր օգտագործման:
Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել հրապարակային սակարկություններով՝ բաց մրցույթով, որին կարող է մասնակցել ցանկացած անձ:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
2. Հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված հողամասերի ցանկում:
1) Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմաը:
2) Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով այն նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարին`
1) Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մրցութային հանձնաժողով և գլխավորել այն, ինչպես նաև սահմանել մրցույթի պայմանները (հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի չափը և վարձակալության ժամկետը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները, կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ):
2) Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |