Այսօր: Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2022թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 13
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 13


Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-055-0114-0022 ԵՎ 06-020-0118-0222 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն  <<Տեղականինքնակառավարմանմասին>>ՀայաստանիՀանրապետության օրենքի    18-րդ  հոդվածի  1-ին  մասի  21-րդկետի,  Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>  66-րդ  և 72-րդ հոդվածների՝

 

Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանին որոշում է.        

 

 

1. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք)  սեփականությունը հանդիսացող (սեփականության վկայական թիվ 24062022-06-0029, գաղտնաբառ՝ XTAZQZBRSTMC), համայնքի վարչական տարածքում՝ գյուղ Կարմիր Աղեկ, 1-ին փողոց, թիվ 4 հասցեում  գտնվող, 06-055-0114-0022 կադաստրային ծածկագրով,  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային  նշանակության, բնակելի գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.0492 հեկտար մակերեսով փաստացի առկա սահմանազատված հողամասը և հողամասում կառուցված 251.4 քառակուսի մետր  մակերեսով անասնաշենքը՝ (այսուհետ՝ անշարժ գույք) իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու  նպատակով, ուղղակի վաճառքի կարգով օտարել այն օրենքով գնման նախապատվության իրավունք ունեցող անձին` Վաչագան Գալուստի Հովհաննիսյանին,  անշարժ գույքի՝  վճարման  պահին գործող,  կադաստրային արժեքն ամբողջությամբ միանվագ վճարելու պայմանով:

 

 

 

2. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող համայնքի վարչական տարածքում՝ գյուղ Արևածագ, 4-րդ փողոց, թիվ 38/1 հասցեում  գտնվող, 06-020-0118-0222 կադաստրային ծածկագրով,  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային  նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.5406 հեկտար մակերեսով փաստացի առկա սահմանազատված հողամասը և հողամասում կառուցված 136.90 քառակուսի մետր  մակերեսով ծածկը և 6.30 քառակուսի մետր  մակերեսով հարթակը՝ (այսուհետ՝ անշարժ գույք) իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու  նպատակով,  ուղղակի վաճառքի կարգով օտարել այն օրենքով գնման նախապատվության իրավունք ունեցող անձին` Տարոն Կամոյի Աբգարյանին,  անշարժ գույքի՝  վճարման  պահին գործող,  կադաստրային արժեքն ամբողջությամբ միանվագ վճարելու պայմանով:

 

3. Սույն որոշման առաջին և երկրորդ կետերով սահմանված անշարժ գույքերը  չեն  գտնվում Հայաստանի Հանրապետության   «Հողային օրենսգրքի»    60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,  չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

 

1) Համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով անշարժ գույքը  նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար:

 

2) Հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

 

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարին՝  Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և ժամկետներում կազմակերպել և իրականացնել սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի ուղղակի վաճառքի կարգով օտարելու հետ կապված հարաբերությունները:

 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(46.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ
077749998
odzun.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner