Համաձայն <<Տեղականինքնակառավարմանմասին>>ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդկետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 63-րդ հոդվածի 2 կետի, 66-րդ հոդվածի՝
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող, համայնքի վարչական տարածքում՝ գյուղ Ծաթեր փողոց 17, թիվ 1 խանութի շենք հասցեում գտնվող, 06-048-0107-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.021 հեկտար մակերեսով փաստացի առկա սահմանազատված հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, ուղղակի վաճառքի կարգով օտարել այն օրենքով գնման նախապատվության իրավունք ունեցող անձ` Զավեն Վանուշի Ապրեսյանին, անշարժ գույքի՝ վճարման պահին գործող, կադաստրային արժեքն ամբողջությամբ միանվագ վճարելու պայմանով:
2. Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով անշարժ գույքը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար:
2) Հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել և իրականացնել սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի ուղղակի վաճառքի կարգով օտարելու հետ կապված հարաբերությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու անդամներ՝
Կողմ ( ) Դեմ ( ) Ձեռնպահ ( )
Տ. ԱՂՎԱՆՅԱՆ
Ա. ԱՊՐԵՍՅԱՆ
Ս. ԱՍՐՅԱՆ
Մ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա. ԴԱՎԹՅԱՆ
Գ. ԹՈՐՈՍՅԱՆ
Մ. ԽԵՉՈՒՄՅԱՆ
Ա. ՂԱՐԻԲՅԱՆ
Ա. ՄՈՍԻՆՅԱՆ
Ն. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ա. ՏԻՏԱՆՅԱՆ