Համաձայն <<Տեղականինքնակառավարմանմասին>>ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդկետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 66-րդ և 72-րդ հոդվածների՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող (սեփականության վկայական թիվ 07072021-06-0042, գաղտնաբառ՝ UNEK3RLLSZBB), համայնքի վարչական տարածքում՝ գյուղ Օձուն 40-րդ փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող, 06-112-0437-0005 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.098746 հեկտար մակերեսով փաստացի առկա սահմանազատված հողամասը և հողամասում կառուցված 373.8 քառակուսի մետր մակերեսով շինությունը՝ բնակելի տունը և 37.4 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը (այսուհետ՝ անշարժ գույք) իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, ուղղակի վաճառքի կարգով օտարել այն օրենքով գնման նախապատվության իրավունք ունեցող անձին` Արման Արարատի Հովասափյանին, անշարժ գույքի՝ վճարման պահին գործող, կադաստրային արժեքն ամբողջությամբ միանվագ վճարելու պայմանով:
2. Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով անշարժ գույքը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար:
2) Հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել և իրականացնել սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի ուղղակի վաճառքի կարգով օտարելու հետ կապված հարաբերությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |