Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, 80-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի չորրորդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 63-րդ, 67-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 463-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ,
որոշում եմ.
հիմք ընդունելով 2022 թվականի մայիսի 18-ին Օձունի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի մասին թիվ 4 արձանագրությունը.
1. Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Օձուն համայնք, Այգեհատ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-014-0308-0072 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի, 0.19936 հեկտար մակերեսով հողամասը գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով վաճառել 2022 թվականի մայիսի 18-ին Օձունի համայնքապետարանում կայացած աճուրդի (լոտ 4-ի) հաղթող Աղասի Վանոյի Զավարյանին։
2. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
Եթե նշված ժամկետում գինը չի վճարվում, ապա հաղթող են ճանաչվում սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գներ առաջարկած անձիք, որոնք նույնպես պարտավոր են 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը:
1) Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո` երկու օրվա ընթացքում, նրա հետ կնքել օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման:
2) Աճուրդում հաղթած անձի (անձանց) հետ պայմանագիր կնքելիս նրանց մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքվող պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:
3) Օտարմանպայմանագրումպետքէամրագրվենհամայնքիհողիառաջնայինհետգնմանիրավունքըևտնտեսավարողսուբյեկտիկողմիցիրականացվողծրագրիժամկետները (Համայնքնիրտարածքումտնտեսականգործունեությունըխթանելունպատակովիրօտարածհողինկատմամբհինգտարվաընթացքումունիառաջնայինհետգնմանիրավունքհողամասիշուկայականգնով: Պայմանագրիխախտմանդեպքումդակարողէլուծվելդատականկարգով):
4) Գույքիօտարումիցստացվողֆինանսականմիջոցներնուղղվումենհամայնքայինբյուջեիֆոնդայինմաս:
3. Պայմանագիր կնքելուց կողմերից մեկի խուսափելու դեպքում մյուս կողմն իրավունք ունի դիմել դատարան` պայմանագիր կնքելուն հարկադրելու, ինչպես նաև դրա կնքումից խուսափելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու պահանջով:
4. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Սույնորոշումնուժիմեջէմտնումհրապարակմանը հաջորդող օրվանից: