Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածների, «Քաղաքաշինությանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 143 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշման` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) ղեկավարի առաջարկությունը, քաղաքացու դիմումը, «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական» հանձնաժողովի 21/12/2021 թվականի N 265 դրական եզրակացությունը՝
1. Քաղաքացի ԷԴԻԿ ԲԱԽՇՈՅԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ սեփականությունը հանդիսացող, Օձուն համայնքի վարչական սահմաններում գտնվող, 06-112-0053-0040 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական նշանակության 0.0277 հեկտար մակերեսով հողամասը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի։
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտայինօբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարմանգոտիներումևսպասարկմանհամարնախատեսվածտարածքներում, հնագիտական, պատմամշակութայինհուշարձաններիպահպանությանգոտիներում, բնապահպանականարժեքներկայացնողհողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |