Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի , 47-րդ և 51-րդ հոդվածների Օձուն համայնքի ավագանին որոշում է.
Հիմք ընդունելով Օձուն համայնքի ղեկավարի առաջարկությունը, անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի, Օձուն գյուղում գտնվող, Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0084-0049 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, 0.47587 հեկտար մակերեսով հողամասը և հողամասում առկա 210,5 քառակուսի մետր անասնաբուժարանը, 21,96 քառակուսի մետր կիսակառույց շինությունը և 24,48 քառակուսի մետր պարիսպը հասարակական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն (սեփականության վկայական N 16042021-06-0026, գաղտնաբառ՝ IDZ8QAXBHKA):
Աճուրդի մեկնարկային գին սահմանել չորս միլիոն վեց հարյուր հիսուն հազար (4 650 000) ՀՀ դրամ (աճուրդի մեկնարկային գնում հաշվարկել նաև համայնքի կողմից պատվիրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման համար վճարված 50000 դրամը), նախավճարի չափը մեկնարկային գնի հիսուն տոկոսի չափով, քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը և մասնակցության վճար՝ հինգ հազար (5 000) ՀՀ դրամ:
2. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտայինօբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարմանգոտիներումևսպասարկմանհամարնախատեսվածտարածքներում, հնագիտական, պատմամշակութայինհուշարձաններիպահպանությանգոտիներում, բնապահպանականարժեքներկայացնողհողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Անշարժ գույքի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4. Օձուն համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված անշարժ գույքի աճուրդը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: