Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 29-րդ կետի`
հիմք ընդունելով Օձուն համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության 09/07/2021 թվական, N 33/14.1/14848-2021 գրությունը և Հայ Առաքելական Եկեղեցու, Գուգարաց թեմի առաջնորդի 09/07/2021 թվականի, թիվ 68 գրությունը.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի վարչական տարածքում գտնվող, Օձուն գյուղի, Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի արձանի հարավային մասում (համաձայն կադաստրային քարտեզի հատված-հավելվածի) տալ թույլտվություն՝ Օձուն համայնքից, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված, 2 մետր բարձրություն, 90 սանտիմետր լայնություն և 22 սանտիմետր հաստություն ունեցող խաչքարի և պատվանդանի տեղադրմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: