Այսօր: Շաբաթ, 29 Փետրվարի 2020թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 70
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 70


Զեկ. ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-112-0442-0005, 06-112-0053-0094 ԵՎ 06-048-0575-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի,  47-րդ և 51-րդ հոդվածների՝

Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանին որոշում է.

Հիմք ընդունելով Օձուն համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու համայնքի հողերի օգտագործման սխեմայով սահմանված նպատակներին համապատասխան և համայնքի տարածքում տնտեսական գործունեության խթանման համար.

 1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի,  Օձուն գյուղում գտնվող,  Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0442-0005  ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքի հողատեսքի 0.35558  հեկտար  մակերեսով հողամասը,  գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: 

Աճուրդի մեկնարկային գին սահմանել չորս հարյուր քառասուն  հազար (440000) ՀՀ դրամ,  նախավճարի և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար  հինգ հազար (5 000)    ՀՀ դրամ:

2.Համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի,  Օձուն գյուղի, փողոց 5 փակուղի 4 թիվ 17/3 հասցեում գտնվող,  Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0053-0094  ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման 0.13995  հեկտար  մակերեսով հողամասը,  բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: 

Աճուրդի մեկնարկային գին սահմանել հինգ հարյուր հազար (500000) ՀՀ դրամ,  նախավճարի և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար հինգ  հազար (5 000)    ՀՀ դրամ:

3.Համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի,  Ծաթեր գյուղի վարչական տարածքում գտնվող,  Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-048-0575-0006 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի 0.04092  հեկտար  մակերեսով հողամասը,  գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: 

Աճուրդի մեկնարկային գին սահմանել հինգ հարյուր հազար (100000) ՀՀ դրամ,  նախավճարի և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար հիհգ հազար (5 000)    ՀՀ դրամ:

4. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»                   60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտայինօբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարմանգոտիներումևսպասարկմանհամարնախատեսվածտարածքներում, հնագիտական, պատմամշակութայինհուշարձաններիպահպանությանգոտիներում, բնապահպանականարժեքներկայացնողհողամասերում,  չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5. Հողամասի օտարումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:          

6. Օձուն համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել սույն որոշման առաջին   կետով սահմանված   հողամասի աճուրդը:

7. Սույնորոշումնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակման  օրվան հաջորդողօրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner