Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշմամբ հաստատված կարգով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու 13.04.2022 թվականի N 20-Ա որոշման 1-ին կետի,
hիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝ N 22032022-06-0048, քաղաքացի ՌԱՖԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ համաձայնությունը`
որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզ Օձուն համայնք գ. Արևածագ, փողոց 1, փակուղի 1, թիվ 3/1 փոստային hասցեում գտնվող, այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինականնորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, 06-020-0033-0018 կադաստրային ծածկագրով,43.46 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը և 34.85 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը 123000 /հարյուր քսաներեք հազար/ ՀՀ դրամով և ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, 0.05 հա մակերեսովբնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, հողամասը168300 /հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած(նախապատվության իրավունք ունեցող)անձին՝ՌԱՖԻԿ ՖԵԴՈՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ՝ ծնված 27/01/1964 թ.։
2. Մեկամսյա ժամկետում Ռ.Սողոմոնյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ուղղակի վաճառքի պայմանագիր:
3.Սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: