Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի , 47-րդ և 51-րդ հոդվածների Օձուն համայնքի ավագանին որոշում է.
Հիմք ընդունելով Օձուն համայնքի ղեկավարի առաջարկությունը.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի, Այգեհատ գյուղում գտնվող, Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-014-0308-0078 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի, 1.451927 հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել երկու միլիոն չորս հարյուր հազար (2400000) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝հինգ հազար (5 000) ՀՀ դրամ:
2.Համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի, Այգեհատ գյուղում գտնվող, Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-014-0310-0127ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի, 1.5հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ միլիոն ութ հարյուր հազար (1800000) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝հինգ հազար (5 000) ՀՀ դրամ:
3.Համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի, Այգեհատ գյուղում գտնվող, Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-014-0310-0129ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի, 0.478434հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել վեց հարյուր հազար (600000) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝հինգ հազար (5 000) ՀՀ դրամ:
4.Համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի, Ծաթեր գյուղի, փողոց 7 նրբանցք 6 թիվ 2/1 հասցեում գտնվող, Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-048-0020-0039ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման, 0.15645հեկտար մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել չորս հարյուր քսան հազար (420000) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝հինգ հազար (5 000) ՀՀ դրամ:
5.Համայնքային սեփականություն հանդիսացող, Օձուն համայնքի, Ծաթեր գյուղում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի, 06-048-0575-0001 ծածկագրից առանձնացված, 0.01302հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել երկու հարյուր հազար (200000) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝հինգ հազար (5 000) ՀՀ դրամ:
6. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտայինօբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարմանգոտիներումևսպասարկմանհամարնախատեսվածտարածքներում, հնագիտական, պատմամշակութայինհուշարձաններիպահպանությանգոտիներում, բնապահպանականարժեքներկայացնողհողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
7. Հողամասերի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
8. Օձուն համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասերի աճուրդը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|