Այսօր: Կիրակի, 9 Օգոստոսի 2020թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 95-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Օձուն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Օձուն համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Օձուն, 060805080, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2020 թվականի N 95-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-112-0053-0040 ԾԱԾԿԱԳՐՈՎ, ՔԱՂԱՔԱՑԻ ԷԴԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՍԱՌՆԱՐԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 42-րդ և 43-րդ  հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29 հունիսի 2017 թվականի N 757-Ն որոշման,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2 փետրվարի 2002 թվականի N 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն որոշման `                              

որոշում եմ.                                    

հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, շինության և հողամասի հատակագիծը.

1. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի կազմի մեջ մտնող  Օձուն բնակավայրի կադաստրային քարտեզի  06-112-0053-0040 ծածկագրով, 0.0277 հեկտար մակերեսով, Օձուն համայնք, գյուղ Օձուն, փողոց 5 փակուղի 2 թիվ 22/2 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում  (այսուհետ՝ անշարժ գույք) գտնվող, 230,7 քառակուսի մետր մակերեսով սառնարանի գործառնական նշանակությունը փոխել բնակելի նպատակաին նշանակության մառան շինության:

2. Անշարժ գույքը չի  գտնվում Հայաստանի Հանրապետության   «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,  չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

1) Անշարժ գույքի  գործառնական նշանակության փոփոխությունը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:

3. Սույն որոշմամբ սահմանված  անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից  ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.22 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner