Այսօր: Կիրակի, 9 Օգոստոսի 2020թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 93-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Օձուն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Օձուն համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Օձուն, 060805080, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2020 թվականի N 93-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՅՈՒՐԱՏԵ ՓԵՐԻԽԱՆՅԱՆԻՆ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՄԱՌԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետությանօրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ  կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015  թվականի մարտի  19-ի  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  N 596-Ն որոշման`

          որոշում եմ.

Հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝      

1. Յուրատե Անտանոյի Փերիխանյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի Օձուն գյուղի, փողոց 6, թիվ 2 հասցեում մառան կառուցելու համար   տալ   շինարարության  թույտվություն:

     2. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանքներ իրականացնել բացառապես ճարտարապետահատակագծային առաջադրանքով ամրագրված պարտադիր պայմանների, պահանջների ու սահմանափակումների հիման վրա մշակված և սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին,  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան`  տվյալ  օբյեկտի  համար նախատեսված տարածքում:                                                                

3. Մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ`  հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:                                                                                                                            

4. Կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի, շինությունների  և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:                                      

 5. Օձուն համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով քաղաքացի Յուրատե Փերիխանյանից գանձել  15000(տասնհինգ հազար) ՀՀ դրամ գումար` որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված  ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների  (ներառյալ` ոչ հիմնական)  շինարարության  (տեղադրման)  թույլտվության համար տեղական տուրք:          

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(40.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner