|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Օձուն ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Օձուն համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
01 մարտի 2022 թվականի N 1 |
ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2022 թվականի մարտի 2-ից մինչև մարտի 17-ը իրականացվող Օձուն համայնքի համար 2022 թվականին ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվող (սուբվենցիոն) ծրագրերի համար առաջարկներ ներկայացնելու նպատակով հանրային քննարկումներին: Առաջարկվող ծրագրերն ուղղված են լինելու համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառութվածքների զարգացմանը: Շահագրգիռ անձինք կարող են մինչև 2022 թվականի մարտի 15-ը իրենց առաջարկությունները Օձունի համայնքապետարան ներկայացնել առձեռն կամ առցանց եղանակով (Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայքի (www.odzun.am) միջոցով կամ odzun.lori@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեով): Հանրային քննարկումների շրջանակում 2022 թվականի մարտի 17-ին`ժամը 14:00-ին, Օձունի համայնքապետարանում տեղի կունենան հանրային բաց լսումները: |
|
|
|