Հնգամյա զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ունենալ մաքուր և բարեկարգ համայնք, զարգացած գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տուրիզմ, արձանագրել բնակչության կեսամակարդակի և թվաքանակի աճ, մասավորապես.
• Ասֆալտապատ ներհամայնքային ճանապարհներ
• Լուսավոր փողոցներ
•Գյուղատնտեսական արտադրանքի ավելի մեծ ծավալներ` մթերման և վերամշակման կետեր
•Փոքր ու միջին բիզնեսի զարգացում` այդ թվում հյուրատնային բիզնեսի, չորանոցների, կաթի վերամշակման կետերի:
Վերոնշյալներն իրենց հերթին կօգնեն հասնել հետևյալ ցուցանիշներին
· Աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների հարաբերությունը համայնքի ընտանիքների ընդհանուր թվին չի գերազանցի 10 տոկոսը
· Համայնքի սեփական եկամուտները տարեկան կաճեն ավելի քան հինգ տոկոսով:
· Համայնքում գրանցված բնակիչների թվի փոփոխությունը (չպայմանավորված բնական աճով) նախորդ տարվա համեմատ, կավելանա 0,5 տոկոսով:
3.2. Համայնքի զարգացման անմիջական նպատակներ.
ՀԶՀԾ-ում շեշտը և ծրագրերի կատարման առաջնահերթությունները դրվել են հաշվի առնելով ՏԻՄ օրենքով նախատեսված համայնքի պարտադիր խնդիրների լուծումը, բնակչության ներկայիս կեսամակարդակը, համայնքի զարգացման համար հեռանկարային ճյուղերը, հնարավոր արտագաղթի կանխումը: Համայնքում գյուղատնտեսության, վերամշակող արտադրության, փողոցների լուսավորության և ասֆալտապատման , կոյուղագծերի կառուցման, մարզադպրոցի /մարզադաշտի/ հիմնման աշխատանքների առաջնայնությունը ,գյուղմթերքի քանակի ավելացումը, տուրիզմի և զբոսաշրջության զարգացումը խթանելու, համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, կեցության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հետ: Համայնքը, ունենալով բնակլիմայական նպաստավոր պայմաններ, գեղատեսիլ բնություն, պատմաշակութային արժեքներ, կդառնա գայթակղիչ վայր ոչ միայն տուրիզմի, այլ բիզնեսի մյուս բնագավառների զարգացման համար, ինչը իրենից ենթադրում է բնակչության զբաղվածություն, նյութական վիճակի բարելավում: |