Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 120-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Օձուն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Օձուն համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Օձուն, 060805080, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2019 թվականի N 120-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ  կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015  թվականի մարտի  19-ի  «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման`

            որոշում եմ.                      

    1.  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանին, <<Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի փողոցների վերանորոգման և ասֆալտապատման աշխատատանքների>> և <<Հայաստանի Հանրապետության Լռու Մարզի Օձուն համայնքի Օձուն և Այգեհատ գյուղերի ոռոգման համակարգերի կառուցման>> աշխատանքների համար  տալ   շինարարության  թույտվություն:

  2. Թույլտվությունների հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանքներ իրականացնել բացառապես ճարտարապետահատակագծային առաջադրանքով ամրագրված պարտադիր պայմանների, պահանջների ու սահմանափակումների հիման վրա մշակված և սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին,  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան`  տվյալ  օբյեկտի  համար նախատեսված տարածքում:                                     

3. Մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ`  հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:                                                                          

4. Կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի, շինությունների  և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:                                                     

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner