Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 18-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 51-56-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 129-րդ, 135-րդ, 163-րդ, 166-րդ, 169-րդ, 202-րդ հոդվածներով, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) կազմի մեջ մտնող Օձուն բնակավայրի կադաստրային քարտեզի 06-112-0442-0024 ծածկագրով, 0,1 հեկտար մակրերսով, 06-112-0442-0026 ծածկագրերով, 0,25 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի հողամասերի նկատմամբ վերականգնել համայնքի սեփականության իրավունքը՝ այն ճանաչելով համայնքային սեփականություն։
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված հողամասերը (այսուհետ՝ հողամասեր) չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
3. Հողամասի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
4. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու հետ կապված աշխատանքները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |