Այսօր: Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 27-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 27-Ա


Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-112-0996-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.006 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 2041-րդ  հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի   21-րդ կետի,  77-րդ և 80-րդ հոդվածների,   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 46-րդ հոդվածի, 481-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի,  57-րդ, 60-րդ, 61-րդ հոդվածի առաջին կետի, 74-րդ, 76-րդ, 77-րդ և 78-րդ, հոդվածների`           

 

Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանին որոշում է.             

հիմք ընդունելով Օձուն համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1.  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու  համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով սահմանված նպատակներին,հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերին համապատան, համայնքային  սեփականություն հանդիսացող, Օձուն  համայնքի  կադաստրային քարտեզի  06-112-0996-0007 ծածկագրով, գյուղ Օձուն, փողոց 4 թիվ 20/1 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 0,006  հեկտար   մակերեսով  հողամասը (այսուհետ՝ հողամաս) օրենսդրությամբ  չարգելված նպատակներով   օգտագործելու  համար՝   հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրել ժամանակավոր օգտագործման:

Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել հրապարակային  սակարկություններով՝  բաց մրցույթով, որին կարող է մասնակցել ցանկացած անձ:

Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը  սահմանել  հինգ հազար հինգ հարյուր (5500)  ՀՀ դրամ:

3. Հողամասը գտնվում  է Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված հողամասերի ցանկում:

1)  Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմաը:

2)  Հողամասը վարձակալությամբ իրավունքով տրամադրելու համար  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված  այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով այն  նախատեսված չէ այլ նպատակային  կամ  գործառնական  նշանակությամբ օգտագործելու համար:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարին`

1) Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի  կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մրցութային հանձնաժողով և գլխավորել այն, ինչպես նաև  սահմանել մրցույթի պայմանները (հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի չափը և վարձակալության ժամկետը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները, կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ):

2) Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:

 3) Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ  և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում  ապահովել մրցույթի անցկացման  մասին հայտարարության  հրապարակումը:

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(41.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ
077749998
odzun.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner