Այսօր: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 118-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Օձուն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Օձուն համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Օձուն, 060805080, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2019 թվականի N 118-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-014-0305-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀՐԱՄ ՍՈԼՈՄՈՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի  Հանրապետության  <<Հողային օրենսգրքի>>  3-րդ, 51-54-րդ, 59-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>>  135-րդ և 202-րդ  հոդվածներով,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>Հայաստանի Հանրապետության  օրենքի 1-իհոդվածի 2-րդմասով, 37-րդհոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմնբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական   բնակավայրերում  ներբնակավայրային  աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման  վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների  գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>>  N  2387-Ն որոշմամբ`      

       որոշում եմ.             

հիմք  ընդունելով  քաղաքացու  դիմումը,  հողամասի և  շինությունների հատակագծերը,  գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 18/06/2019թ. N Կ-13/06/2019-34-0010 կասեցման որոշումը՝

1. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի կազմի մեջ մտնող Այգեհատ բնակավայրի կադաստրային քարտեզի  06-014-0305-0002 ծածկագրով,  բնակավայրերի  նպատակային  նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.33383 հեկտար մակերեսով,  փաստացի առկա սահմանազատված հողամասի և  հողամասում գտնվող` այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, մինչև 2001 թվականի  մայիսի 15-ը  օրինական կառուցված  144.85  քառակուսի  մետր  ընդհանուր մակերեսով շինությունների  (այսուհետ՝ անշարժ գույք) նկատմամբ ճանաչել  որպես սեփական գույքը տիրապետող ֆիզիկական անձ`  Վահրամ  Ռազմիկի  Սոլոմոնյանի՝  ծնված 27.09.1964թ. սեփականության իրավունքը:

2. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից  և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ  նրա  տեղակայման առավելագույն  համապատասխանությունից՝                       անշարժ գույքին   տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի, գյուղ Այգեհատ,  փողոց  20, թիվ 1 փոստային հասցեն:

 

3. Անշարժ գույքը կառուցված չէ  և չի  գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,  չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

1) Անշարժ գույքի  նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:

4. Սույն որոշման առաջին կետով  սահմանված  անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի  կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով  և այն    հանդիսանում է  սույն որոշման  բաղկացուցիչ  և  անբաժանելի  մասը:

5. Սույն որոշմամբ սահմանված  անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից  ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարի 2019 թվականի հունիսի 4<< Հայաստանի  Հանրապետության  Լոռու  մարզի  Օձուն  համայնքի  Այգեհատ բնակավայրի   կադաստրային  քարտեզի  06-014-0305-0002 ծածկագրով բնակավայրերի  նպատակային  նշանակության,  բնակելի կառուցապատման  գործառնական  նշանակության   հողամասիեվ  բնակելի տան նկատմամբ քաղաքացի  Վահրամ  Սոլոմոնյանի  սեփականության իրավունքը ճանաչելու մասին>> N 89-Ա որոշումը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ