Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 57-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագիծը՝
որոշումեմ.
1. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզ Օձուն համայնք, գյուղ Հագվի, փողոց 1 թիվ 32 փոստային հասցեում ինքնակամ կառուցված, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխանող, կառուցապատված 56,6 քառակուսի մետր մակերեսով քաղաքացի Կամո Ալբերտի Դանիելյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը՝ արտադրական նշանակության պահեստը, ինչպես նաև զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.02071 հա մակերեսով հողամասը (այսուհետ նաև՝ անշարժ գույք), դրանց նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Օձուն համայնքի սեփականության իրավունքը։
2. Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պաշտպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման, անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Անշարժ գույքին տրամադրել փոստային հասցե` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Օձուն համայնք, գյուղ Հագվի, փողոց 1, թիվ 32:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված կառույցն իրականացրած անձին` Կամո Ալբերտի Դանիելյանին կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:
6. Հինգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանում` սույն որոշման առաջին կետում նշված շինության և ծանրաբեռնված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: