Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 060805080, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՄԱՐՏԻ 2020թվականի N 35-Ա

ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Օձուն համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով.

1.  Հաստատել 2020  թվականի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն 1-ից 6-րդ հավելվածների:

2.  Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանի հավելված N 6-ով որևէ երեք միջոցառում իրականացնելու պայմանում աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:

3.  Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն