Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 060805080, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 96-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-048-0032-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.19129 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 42-րդ և 43-րդ  հոդվածներով, Հայաստանի  Հանրապետության  <<Հողային օրենսգրքի>>  51-54-րդ, 59-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>>  135-րդ և 202-րդ  հոդվածներով,  <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության  կառավարության  2005 թվականի  դեկտեմբերի 29-ի <<ՀայաստանիՀանրապետությանքաղաքայինեվգյուղականբնակավայրերումներբնակավայրայինաշխարհագրականօբյեկտներիանվանակոչման, անվանափոխման, անշարժգույքի` ըստդրագտնվելուեվ (կամ) տեղակայմանվայրիհամարակալման, հասցեավորմանուհասցեներիպետականգրանցմանկարգըհաստատելուեվհասցեներիգրանցմանլիազորմարմինսահմանելումասին>>   N  2387-Ն որոշմամբ`      

հիմք ընդունելով քաղաքացիներիդիմումները, հողամասի և շինությունների  հատակագծերը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշումը.

1. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի Ծաթեր բնակավայրի կադաստրային քարտեզի  06-048-0032-0001 ծածկագրով,  բնակավայրերի  նպատակային  նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.19129 հեկտար մակերեսով,  բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված,  փաստացի առկա սահմանազատված հողամասի և  հողամասում գտնվող` այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, մինչև 2001 թվականիմայիսի 15-ը  օրինական կառուցված  (կառուցվել է 1959 թվականին)  և 19.07.2008  թվականի դրությամբ   առկա, 174.08  քառակուսի  մետր  ընդհանուր մակերեսով բնակելի  տան և օժանդակ շինությունների նկատմամբ (այսուհետ՝ անշարժ գույք),  օրենքի ուժով համարել  որպես սեփական գույքը տիրապետող ֆիզիկական անձանց` Գագիկ Ժորայի Ղալայանի՝  ծնված 27.09.1960թ., Սվետլանա Վասիլի Ղալայանի՝ ծնված 15.03.1938թ., Սմբատ Ժորայի Ղալայանի՝ ծնված 21.01.1963թ.,   սեփականությունը:

2. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից  և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ  նրա  տեղակայման առավելագույն  համապատասխանությունից                06-048-0032-0001 ծածկագրով 0.19129 հեկտար մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին և շինություններին  տրամադրել Օձուն համայնք, գյուղ Ծաթեր փողոց 1, փակուղի 1,  թիվ 3 փոստային հասցեն:

3. Անշարժ գույքը չի  գտնվում Հայաստանի Հանրապետության   «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,  չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

1) Անշարժ գույքի  նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:

4. Սույն որոշման առաջին կետով սահմանված  անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի  կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով  և այն    հանդիսանում է  սույն որոշման  բաղկացուցիչ  և  անբաժանելի  մասը:

5. Սույն որոշմամբ սահմանված  անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից  ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:                              6.  Սույնորոշումնուժիմեջէմտնումհրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն