Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 111-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-020-0033-0018 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՌԱՖԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի   188-րդ հոդվածի մասերով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշմամբ հաստատված կարգով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության   օրենքով,  ի կատարումն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու  13.04.2022 թվականի N 20-Ա որոշման 1-ին կետի,

hիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝ N 22032022-06-0048, քաղաքացի ՌԱՖԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ  համաձայնությունը`

որոշում  եմ.

1. ՀՀ Լոռու մարզ Օձուն համայնք գ. Արևածագ, փողոց 1, փակուղի 1, թիվ 3/1 փոստային hասցեում գտնվող, այլ անձանց իրավունքները և oրենքով   պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինականնորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, 06-020-0033-0018 կադաստրային ծածկագրով,43.46 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը և 34.85 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը 123000 /հարյուր քսաներեք հազար/ ՀՀ դրամով և ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, 0.05 հա մակերեսովբնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, հողամասը168300 /հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած(նախապատվության իրավունք ունեցող)անձին՝ՌԱՖԻԿ ՖԵԴՈՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ՝ ծնված 27/01/1964 թ.։

2. Մեկամսյա ժամկետում Ռ.Սողոմոնյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  կնքել  ուղղակի վաճառքի պայմանագիր:

3.Սահմանված վճարները 60-օրյա  ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման   ՀՀ կառավարությանն կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը   հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն