Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 060805080, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՄԱՐՏԻ 2020թվականի N 41-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 20.02.2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԼՈՏ 3-Ը ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  N  286 որոշման,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 69-րդ և 70-րդ հոդվածների`

1. Չկայացած համարել Օձունի համայնքապետարանում 20.02.2020 թվականին կայացած աճուրդ-վաճառքի լոտ 3-ը՝ սահմանված ժամկետում սակարկությունների արդյունքում ձևավորված գումարը չվճարելու հիմքով։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Օձուն համայնքի ղեկավարի 02 մարտի 2020 թվականի, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ    ՂԵԿԱՎԱՐԻ 20 ՓԵՏՐՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 26-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 30-Ա որոշումը ։

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն