Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 060805080, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2020թվականի N 5-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի  16-րդ կետի,  80-րդ հոդվածի,  «Հրապարակային սակարկությունների  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի երրորդ, չորրորդ, հինգերորդ, ութերորդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ հոդվածների,  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ և  8-րդ մասերի, 61-րդ հոդվածի առաջին կետի,  67-րդ, 68-րդ և 70-րդ  հոդվածների, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 463-465-րդ հոդվածների, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին»  N  286 որոշման,  ի կատարումն Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու  2019 թվականի դեկտեմբերի  25-ի  «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի սեփականությունը  հանդիսացող մի շարք հողամասեր օտարելու  մասին»  N 70-Ա որոշման`

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկում (Օձունի համայնքապետարանի վարչական շենքում, հասցե՝ գ. Օձուն, փողոց 6, թիվ 10)  2020 թվականի փետրվարի 20-ին ժամը 11:00-ին,  համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք հողամասեր օտարելու նպատակով անցկացնել  բաց աճուրդ  (դասական եղանակով)  հետևյալ  լոտերով.

Լոտ 1: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող Օձուն  գյուղի կադաստրային քարտեզի 06-112-0442-0005 ծածկագրով գյուղատնտեսական  նպատակային նշանակության,  խոտհարքի  հողատեսքի  0.35558 հեկտար  մակերեսով հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք),   գյուղատնտեսական  գործունեություն  իրականացնելու  նպատակով, օտարել  աճուրդով:

Աճուրդի մեկնարկային գին սահմանել 440000 (չորս հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ,  նախավճարի և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ հինգ հազար (5000) ՀՀ դրամ:

Լոտ 2: Համայնքի  սեփականությունը հանդիսացող,  համայնքի կազմի մեջ մտնող Օձուն  գյուղի կադաստրային քարտեզի  06-112-0053-0094 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.13995 հեկտար  մակերեսով  հողամասը (այսուհետ նույնպես՝ անշարժ գույք),  բնակելի  կառուցապատում իրականացնելու նպատակով,  օտարել  աճուրդով:

Աճուրդի մեկնարկային գին սահմանել 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,  նախավճարի և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ հինգ հազար (5000) ՀՀ դրամ:

Լոտ 3: Հհամայնքի սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող  Ծաթեր գյուղի կադաստրային քարտեզի  06-048-0575-0006 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի 0.04092 հեկտար  մակերեսով հողամասը (այսուհետ նույնպես՝ անշարժ գույք),  գյուղատնտեսական  գործունեություն իրականացնելու նպատակով, օտարել   աճուրդով:

Աճուրդի մեկնարկային գին սահմանել 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,  նախավճարի և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ հինգ հազար (5000) ՀՀ դրամ:

2. Աճուրդում հաղթող է  ճանաչվում  այն մասնակիցը, որն  առաջարկում է վերջին  ամենաբարձր գնային հայտը:

1) Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել,  ապա  աճուրդում  հաղթող մասնակիցը  որոշվում է վիճակահանության միջոցով:

3. Սակարկություններում հաղթող մասնակցի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը:

1) Կնքվող  պայմանագրերի էական պայմանները  պետք է համապատասխանեն սակարկությունների  մասին հրապարակային  ծանուցմամբ   սահմանված  պայմաններին:

2)  Աճուրդում հաղթած անձը տաս  օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը: Եթե նշված ժամկետում գինը չի վճարվում, ապա հաղթող է ճանաչվում սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գին առաջարկած անձը, որը նույնպես պարտավոր է տաս  օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը:

3) Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, աճուրդում հաղթող անձի հետ  կնքվում է օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման:

4) Oտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները:   Պայմանագրի  խախտման  դեպքում  դա կարող է լուծվել դատական կարգով:

5)  Սակարկություններում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքվող  պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:

      6)  Սակարկությունների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

4. Աճուրդի անցկացման մասին տալ հայտարարություն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և  «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթում, ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում և աճուրդի կայացման վայրում (Օձունի համայնքապետարանի վարչական շենքում) ցուցատախտակի վրա զետեղել  հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ  սահմանել  2020 թվականի փետրվարի 17-ը ժամը 17:00:

5. 2020 թվականի փետրվարի 20-ին կայանալիք աճուրդին մասնակցելու  համար ներկայացվող  հայտերի ընդունման, համապատասխան արձանագրությունները  և աճուրդի հետ կապված անհրաժեշտ այլ փաստաթղթեր կազմելու համար պատասխանատու անձ և  աճուրդավար նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի հողաշինարարի պարտականությունները կատարող Հարություն  Հովհաննեսի  Գալստյանին:

 1) Աճուրդավարին և աշխատակազմին՝  կատարել   նախապատրաստական աշխատանքներ,  կազմակերպել և ստեղծել համապատասխան պայմաններ  2020 թվականի փետրվարի   20-ին կայանալիք  աճուրդն   անցկացնելու  համար: 

6. Անշարժ  գույքը  չի  գտնվում Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»    60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ)  օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում,  հնագիտական,  պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում,  բնապահպանական արժեք ներկայացնող  հողամասերում,  չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև անշարժ գույքի  օտարման դեպքում   չեն  սահմանափակվում   այլ անձանց իրավունքները և չեն  խախտվում  այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը,  ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական  նշանակությամբ  օգտագործմանը:

 Անշարժ  գույքը  ապահովված  է  անհրաժեշտ  կոմունալ հարմարություններով:            

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն