Այսօր: Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.10.22 ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ
Ողջունում  եմ  Ձեզ Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք՝ www.odzun.am այցելելու համար։ Այս կայքը մեծապես նպաստում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Ապահովվում է նաև ավագանու նիստերի և հանրային նշանակության այլ միջոցառումների առցանց հեռարձակումը համացանցում։ Կայքի համապատասխան բաժիններում դուք կստանաք համայնքի մասին ամբողջական տեղեկատվություն՝ տեղեկացված լինելով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Տեղեկատվական համակարգի այս միջոցի շնորհիվ մեր աշխատանքը կլինի բաց, թափանցիկ և հասանելի բնակիչներին: Յուրաքանչյուր բնակչի կարծիքը արժեքավոր է մեզ համար։Հարգանքով՝  Օձուն համայնքի ղեկավար Արսեն ... Մանրամասն
01.09.22 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Օձուն համայնքի սիրելի բնակիչներ շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ցանկացած կրթական հաստատության դռներից ներս պիտի սովորենք նոր գիտելիքների արդյունքում ավելի լավը դարձնել մեր կենցաղը, մեր գյուղը, մեր հայրենիքը։ Սա է բոլորիս առաքելությունը, որի իրականացման ճանապարհին միասնական կերպով պետք է հաղթահարենք մեր առաջ ծառացած մարտահրավերներն ու շարժվենք առաջ։

22.07.22 Օձունի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի ավարտական հանդեսի վերաբերյալ

21․07․2022թ․կայացավ Օձունի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի ավարտական հանդեսը։ Փոքրիկները հրաժեշտ էին տալիս հարազատ մանկապարտեզին։ Հանդիսավոր և տոնական միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակիցներ, ծնողներ, հյուրեր։ Երեխաները ծնողների և հյուրերի ներկայությամբ ցուցադրեցին իրենց գիտելիքները, հմտությունները և հավաստիացրին, որ կարող են վստահ քայլերով առաջ գնալ և գիտելիքների մեծ պաշարով մտնել դպրոց։ Այդ հրաշալի օրը տոն դարձավ թե երեխաների, թե նրանց ծնողների համար։

15.07.22 Համայնքի զարգացման հեռանկարը
Համայնքի զարգացման հեռանկարըՕձունը վաղը՝Զարգացել է ինտենսիվ այգեգործությունը, հիմնվել են մեծաքանակ և բազմատեսակ այգիներ՝ զինված կաթիլային ոռոգման համակարգերով, գործում են սառնարանային տնտեսություններ։Համայնքում արտադրված մրգերը, որոնք չունեն ապրանքային տեսք, վերամշակվում են համայնքում հիմնված մրգի, հատապտղի վերամշակման արտադրամասերում (չիր, պահածո և այլն), կան վայրի թեյաբույսերի և հրուշակեղենի արտադրամասեր։Զարգացած է անասնապահությունը, անասնագլխաքանակը համալրվել է ավելի արդյունավետ՝ տոհմային ցեղատեսակներով, գործում են համակցված կերերի և կաթի վերամշակման արտադրամասեր։Հիմնված են ջերմոցային տնտեսություններ, մշակվում են բանջարեղեն, հատապտուղներ և այլն։Գործում է ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով ... Մանրամասն
08.07.22 Ծաթեր բնակավայրում նախակրթարանի կառուցման վերաբերյալ

Ծաթեր բնակավայրը երկար տարիներ մանկապարտեզ չի ունեցել, սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող <<Ապագան՝ այսօր, կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման>> ծրագրի շրջանակներում կառուցվել է նախակրթարան։ Համաֆինանսավորման 25 %-ը կատարվել է համայնքի բյուջեի հաշվին։ Շինարարական աշխատանքները ավարտված են։ 67,5 քմ ընդհանուր մակերեսով տարածքում կգործի ժամանակակից լուծումներով նախակրթարան մինչև 25 փոքրիկի համար։

13.05.22 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
   Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար. Օձունհամայնքի«Օձունի Մշակույթի տուն»համայնքայինոչառևտրայինկազմակերպությանտնօրենի.   1.Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝    1) բարձրագույն կրթություն.    2)հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք ... Մանրամասն
03.05.22 Օձունի համայնքապետարանում կայանալիք մրցույթի վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը 2022 թվականի, հունիսի 4-ին ժամը 1130-ին, հայտարարում է վարձակալության իրավունքիբաց մրցույթ, համայնքային սեփականության անշարժ գույքի, հետևյալ լոտով՝Լոտ 1. Օձուն համայնքի Օձուն գյուղում գտնվող, 06-112-0464-0056 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի, 0.70818 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք):Անշարժ գույքի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:Լոտ 2. Օձուն համայնքի Այգեհատ գյուղում գտնվող, 06-014-0304-0036 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրի ... Մանրամասն
02.05.22 30․04․2022թ․ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԱՅԳԵՀԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Համապետական շաբաթօրյակին մասնակցելուց անմասն չմնաց նաև Այգեհատ բնակավայրի բնակչությունը,ինչպես նաև Այգեհատի հիմնական դպրոցի մանկավարժական , աշակերտական կոլեկտիվը, համայնքապետարանի աշխատակազմը, բուժկետի աշխատակիցը, ,,Արմենիան ոլնատ,, ՍՊԸ-ի աշխատակիցները և այլն։

Աղբից մաքրվեց բնակավայրում  նախատեսված բոլոր վայրերը՝ հուշարձանային համալիրի շրջակայքը, խաղահրապարակը՝ կից ճաանապարհներով, մատուռ գնացող ճանապարհը,Քարագլուխ կոչվող տարածքը, ինչպես նաև Քոբայրի վանական համալիրի շրջակայքը։

  

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Օձուն համայնքի ավագանուն նիստ
.
ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍ
Օձուն համայնքի ավագանու 15-րդ հերթական նիստ
Օձուն համայնքի ավագանու 16-րդ արտահերթ նիստ
ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 17-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Օձուն համայնքի ավագանուն 21-րդ հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ
077749998
odzun.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner