Այսօր: Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք։
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հարություն Գալստյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/01/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/02/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը 2020 թվականի, փետրվարի 20-ին, հայտարարում է բաց դասական աճուրդ վաճառք համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք հողամասերի, հետևյալ լոտերով՝

Լոտ 1. Օձուն համայնքի, Օձուն գյուղի կադաստրային քարտեզի, 06-112-0442-0005 ծածկագրով, 0,35558 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքի հողատեսքի հողամաս։

Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 440000 (չորս հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը մեկնարկային գնի 5%, մասնակցության վճար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։

Լոտ 2. Օձուն համայնքի, Օձուն գյուղի փողոց 4, թիվ 17/3 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի, 06-112-0053-0094 ծածկագրով, 0,13995 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս։

Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը մեկնարկային գնի 5%, մասնակցության վճար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։

Լոտ 3. Օձուն համայնքի, Ծաթեր գյուղի կադաստրային քարտեզի,06-048-0575-0006 ծածկագրով, 0,04092 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի հողամաս։

Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը մեկնարկային գնի 5%, մասնակցության վճար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 20-ին ժամը 11։00-ին, Լոռու մարզի Օձուն համայնքապետարանում (գյուղ Օձուն, փողոց 6 շենք 10 հասցեում)։ Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Օձունի համայնքապետարան:

Հայտերն ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի փետրվարի 17-ը։

Լոտերի ուսումնասիրության և կանոնակարգին ծանոթանալու համար ներկայանալ Օձունի համայնքապետարան կամ զանգահարել +37477707038 կամ +37477566724 հեռախոսահամարներով։

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Օձուն,Օձունի Սբ.Աստվածածին եկեղեցի | Odzun Monaste
.
ԱՅՑ ԱՐՑԱԽՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ

060805080

odzun.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner