2020 թվականի ապրիլի 16-ին ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանի վարչական շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում, տեղի կունենա ավագանու արտահերթ դռնբաց նիստ հետևյալ օրակարգով՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՒՂՂՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՊԵՏԱԿԱՆԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին>> N 1708-Ն որոշման՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի ստացման նպատակով՝ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաֆինանսավորվող, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: