ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը 2020 թվականի, հունիսի 18-ին, հայտարարում է բաց մրցույթ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի, հետևյալ լոտով՝
Լոտ 1. Օձուն համայնքի, Այգեհատ գյուղի կադաստրային քարտեզի, 06-014-0535-0008 ծածկագրով, 0,01032 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրի հողատեսքի հողամաս՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։
Մրցույթի մեկնարկային գինը կազմում է 10000 (տաս հազար) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը մեկնարկային գնի 5%, մասնակցության վճար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 18-ին ժամը 10։00-ին, Լոռու մարզի Օձուն համայնքապետարանում (գյուղ Օձուն, փողոց 6 շենք 10 հասցեում)։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Օձունի համայնքապետարան՝ ամեն աշխատանքային օր ժամը 9։00-ից 18։00-ը: Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի որոշմամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը։
Հայտերն ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունիսի 15-ը։
Լոտերի ուսումնասիրության և կանոնակարգին ծանոթանալու համար ներկայանալ Օձունի համայնքապետարան կամ զանգահարել +37477707038 կամ +37477566724 հեռախոսահամարներով։