ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը 2020 թվականի, նոյեմբերի 9-ին, հայտարարում է բաց դասական աճուրդ վաճառք համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, հետևյալ լոտերով՝
Լոտ 1: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող Օձուն գյուղի կադաստրային քարտեզի 06-112-0037-0057 ծածկագրով, փողոց 5 թիվ 5/21 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.00392 հեկտար մակերեսով հողամաս, հասարակական օբյեկտ կառուցելու նպատակով:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 190000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ հինգ հազար (5000) ՀՀ դրամ:
Լոտ 2: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող Այգեհատ գյուղի կադաստրային քարտեզի 06-014-0308-0053 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի, 1.50276 հեկտար մակերեսով հողամաս, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 1803312 (մեկ միլիոն ութ հարյուր երեք հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ հինգ հազար (5000) ՀՀ դրամ:
Լոտ 3: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող Արևածագ գյուղի կադաստրային քարտեզի 06-020-0118-0267 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրի հողատեսքի 0.2003 հեկտար մակերեսով հողամաս, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 300000 ( երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ (հինգ հազար) 5000 ՀՀ դրամ:
Լոտ 4: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող Այգեհատ գյուղի կադաստրային քարտեզի 06-014-0310-0121 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի 3.00002 հեկտար մակերեսով հողամաս, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 3600024 (երեք միլիոն վեց հարյուր հազար քսանչորս) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ հինգ հազար (5000) ՀՀ դրամ:
Լոտ 5: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող Ծաթեր գյուղի կադաստրային քարտեզի 06-048-0575-0007 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի 0.03967 հեկտար մակերեսով հողամաս, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ հինգ հազար (5000) ՀՀ դրամ:
Հողամասը ունի համապատասխան կոմունալ հնարավորություններ, մոտեցում ընդհանուր օգտագործման ճանապարհից։
Աճուրդ վաճառքը տեղի կունենա 2020 թվականի, նոյեմբերի 9-ին, ժամը 11։00-ին, Օձունի համայնքապետարանի վարչական շենքում` փողոց 6 շենք 10, առաջին հարկ, թիվ 2 սենյակում։
Հայտերն ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի նոյեմբերի 6-ը։
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ Օձունի համայնքապետարան՝ անձը հաստատող փաստաթղթով։
Լոտերի ուսումնասիրության և կանոնակարգին ծանոթանալու համար ներկայանալ Օձունի համայնքապետարան կամ զանգահարել +37477707038 կամ +37477566724 հեռախոսահամարներով։