Կանաչ արահետ» ՀԿ-ն յոթ տարի անընդմեջ սեպտեմբերի կեսերին կազմակերպել և իրականացրել է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը , որի հիմնական նպատակն է եղել նպաստել գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը Հայաստանում:
Այս տարի Փառատոնը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 18-19-ին։ Հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը՝ ցանկանում ենք Փառատոնը իրականացնել բացօթյա՝ Կանաչ ուսուցման կենտրոնում, որը գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում` հասցեն Բանակի 18, ավելի քան մեկ հեկտար տարածքի վրա, որտեղ կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները։ Փառատոնը կլուսաբանվի նաև առցանց և այլ ձևաչափերով։