Լոտ 1: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող, համայնքի կազմի մեջ մտնող Օձուն գյուղի կադաստրային քարտեզի 06-112-0442-0051 ծածկագրով, փողոց 5 թիվ 3 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 0.984057 հեկտար մակերեսով հողամաս, ընդհանուր օգտագործման գործունեություն իրականացնելու նպատակով, 99 տարի ժամկետով:
Մրցույթի մեկնարկային գին սահմանված է տարեկան 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տաս հազար (10000) ՀՀ դրամ:
Անշարժ գույքը ունի համապատասխան կոմունալ հնարավորություններ, մոտեցում ընդհանուր օգտագործման ճանապարհից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի, հուլիսի 28-ին, ժամը 11։00-ին, Օձունի համայնքապետարանի վարչական շենքում` փողոց 6 շենք 10, առաջին հարկ, թիվ 2 սենյակում։Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 25-ը ժամը 18։00-ն։
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ Օձունի համայնքապետարան՝ անձը հաստատող փաստաթղթով։
Լոտերի ուսումնասիրության և կանոնակարգին ծանոթանալու համար ներկայանալ Օձունի համայնքապետարան կամ զանգահարել +37477707038 կամ +37477566724 հեռախոսահամարներով։