Այսօր: Շաբաթ, 17 Նոյեմբերի 2018թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 661
ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վոլոդյա Ձավարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/07/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/08/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Սույնով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը  հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու   2018 թվականի հուլիսի  25-ից   մինչև օգոստոսի  9-ը ներառյալ իրականացվող <<Սեդվի Էներգո>> ՍՊ ընկերության  (ՀՎՀՀ 06610477, հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Կաճաճկուտ համայնք) կողմից   մինչև 2081 Կվտ հզորությամբ  <<Սեդվի 2>>  ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով նախնական գնահատման  հանրային քննարկմանը:

 Շահագրգիռ անձինք կարող են համայնքապետարանում, Հագվի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում,  ինչպես նաև Օձուն  համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված հանրային քննարկման հետ  կապված նյութերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2018 թվականի օգոստոսի 9-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.odzun.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (odzun.lori@mta.gov.am,  odzun@bk.ru) կամ  գրավոր ներկայացնել Oձունի համայնքապետարան:

2018թ. օգոստոսի  9-ին` ժամը 12:00-ին, Օձուն համայնքի կազմի մեջ մտնող Հագվի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի  կունենան   հանրային բաց լսումներ: Օձունի համայնքապետարանը  հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.6ՄԲ)
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ

060805080

odzun.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner