Այսօր: Շաբաթ, 17 Նոյեմբերի 2018թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 668
ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վոլոդյա Ձավարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/10/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/10/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը  հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2018 թվականի սեպտեմբերի  25-ից   մինչև հոկտեմբերի  11-ը ներառյալ իրականացվող                <<ԷՅՋ ԸՆԴ ԷՌ ՖԵԼԶԻՏ>> ՍՊ ընկերության  (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 8) կողմից   օրենքով սահմանված կարգով  և ընդերքօգտագործման համապատասխան թույլտվությամբ Օձուն համայնքի վարչական տարածքում (Արևածագ և Ծաթեր բնակավայրերի տարածքում) հանքարդյունահանման իրավունքի ժամկետի երկարաձգման և ընդերքի տեղամասի ընդլայնման  նպատակով քննարկմանը: Շահագրգիռ անձինք կարող են Օձունի համայնքապետարանում, Արևածագ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում,  ինչպես նաև Օձուն  համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված հանրային քննարկման հետ կապված նյութերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2018 թվականի հոկտեմբերի  11-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.odzun.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (odzun.lori@mta.gov.am,  odzun@bk.ru) կամ  գրավոր ներկայացնել Oձունի համայնքապետարան:

2018թ. հոկտեմբերի 11-ին` ժամը 11:00-ին, Օձուն համայնքի կազմի մեջ մտնող Արևածագ  բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի  կունենան   հանրային բաց լսումներ: Օձունի համայնքապետարանը  հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (178.2ԿԲ)
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ

060805080

odzun.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner