Այսօր: Կիրակի, 21 Ապրիլի 2019թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2016
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-112-0447-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.60513 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ
2019,Ապրիլ 17 - Հունիս 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-017-0004-0015, 06-017-0121-0015, 06-014-0307-0074 ԵՎ 06-112-0408-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2019,Ապրիլ 17 - Մայիս 28
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Տեղական ժողովրդավարական դպրոցի» վերաբերյալ
2019,Ապրիլ 6 - 26
ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2019,Ապրիլ 1 - Մայիս 3
ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2019,Ապրիլ 1 - Մայիս 3
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցութ
2019,Մարտ 20 - 2020,Մարտ 20
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆի­նանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիր
2019,Փետրվար 15 - Դեկտեմբեր 31
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրի վերաբերյալ
2019,Փետրվար 12 - Դեկտեմբեր 31
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2018,Հունիս 20 - 2020,Հունիս 20


Հայտարարություն



«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վոլոդյա Ձավարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/03/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19/03/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

            «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 47 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում մշակել է նոր մոտեցումներ և մեխանիզմներ՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:  Հետևաբար, հաշվի առնելով նոր մոտեցումները, սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`

ՓՈՒԼ 1.  Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են  բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:

  • Մասնակցություն դասընթացին
  • Դիմորդների գաղափարների հղկում, մշակում
  • Սեփական ձեռնարկատիրական հմտությունների և բիզնես գաղափարների վերագնահատում

 

Դիմումների ընդունման 2-րդ փուլ

  • Դիմումները լրացնել ամբողջական և հասկանալի
  • Ներկայացնել ՄԻԱՅՆ ճշմարտությունը
  • Ներկայացնել թղթային կամ էլեկտրոնային տարբերակ jmf@jinishian.am
  •  Ուղարկել միայն մեկ հասցեով և վստահ լինել, որ ստացվել է
  • Վերջնաժամկետից դուրս դիմումները չեն դիտարկվելու
  • Փորձեք լինել ՆՈՐԱՐԱՐ ձեր գաղափարները ներկայացնելիս
  • Վերջնական մասնակիցների ընտրություն

 

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:

  • Մասնակցություն դասընթացներին ըստ տեղակայման վայրի
  • Բացակայությունները ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ
  • Բիզնես հմտությունների զարգացում  և գիտելիքների ձեռքբերում
  • Բիզնես պլանի/ծրագրի մշակում ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ
  • Անհատական աշխատանք/խորհրդատվություն յուրաքանչյուր մասնակցի հետ դասընթացավարի կողմից


 

 

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:

  • Բիզնես ծրագրերի ներկայացում
  • Հարցազրույցների անցկացում դիմորդների հետ ծրագրերի վերաբերյալ
  • Բիզնես ծրագրերի գնահատում
  • Վերջնական որոշման կայացում վարկային կազմակերպության կողմից

 

ՓՈՒԼ 4.  Բարձր գնահատված իրատեսական և նորարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:

  • Դրական վարկային պատմություն
  • Գրավի առարկա կամ երաշխավոր
  • Իրատեսական բիզնես գաղափար
  • ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի բնակիչ
  • 18-35 տարեկան
  • Պոտենցիալ, սկսնակ /մինչև 1 տարի/ և գործող /մինչև 4 տարի/ ձեռներեց
  • Առաջին անգամ է մասնակցում այս ծրագրին

 

ՓՈՒԼ 5.  Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:    

5 տարի

Անվճար

 

 

 

 

 

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ վեբ կայքը www.jinishian.org կամ զանգահարել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ կամ ՋՀՀ մարզային գրասենյակներ.

  • Մարզ Լոռի, կոնտակտային անձ` Լիլիթ Մելիքսեթյան /Վորլդ Վիժն/
    հեռ. 095 005 415, lilit_meliksetyan@wvi.org
  • Մարզ Լոռի, կոնտակտային անձ՝ Մելինե Վարդանյան /ՋՀՀ/
    հեռ. 043 08 06 29, 90m.vardanyan@gmail.com
  • Մարզ Գեղարքունիք, կոնտակտային անձ` Գառնիկ Գափոյան /Վորլդ Վիժն/
    հեռ. 095 005 443, garnik.gapoyan1@gmail.com
  • Մարզ Գեղարքունիք, կոնտակտային անձ՝ Վարդան Գարեյան /ՋՀՀ/
    հեռ. 094 26 07 90, vgareyan@mail.ru
  • Մարզ Շիրակ, կոնտակտային անձ՝ Մելինե Շահնազարյան /ՋՀՀ/
    հեռ. 091 403 805, shahnazaryan.meline@gmail.com
  • Մարզ Տավուշ, կոնտակտային անձ՝ Հարություն Ալիխանյան /ՋՀՀ/
    հեռ. 077 38 48 38, alikhanyanharut11@gmail.com
  • Մարզ Տավուշ, կոնտակտային անձ՝ Տիգրան Սաքանյան /Վորլդ Վիժն/
    հեռ. 095 005 287, tigran_sakanyan@wvi.org

Լրացված դիմումներն ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեներից մեկով՝ կախված Ձեր բնակության վայրից:

Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 18-ը:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ

060805080

odzun.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner